Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցինԴատավոր Վահե Մ…

Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ:
Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով