🇺🇸🇦🇲 ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ🔴 Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում, հայտնում են դեսպանատնից
🔴 Անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։ Ուիթքոֆը վերահաստատել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։ Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան