⚡️⚡️⚡️ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը: Խոսակցությունները, թե ամեն ինչ անելու են, որ «Մեր ձեւով» ուժին չգրանցեն, թույլ չտան մասնակցել ընտրություններին, իշխանական թիմում բուռն քննարկվում է։
🔴 ՔՊ-ում կարծում են՝ եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը զրոյի են հավասար, եւ պարտությունն անխուսափելի է, ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում:
🔴 Մոլդովայի արեւմտամետ նախագահ Մայա Սանդուն արդեն «ճանապարհը բացել» է: «Նոր ձեւով» շարժումն արդեն հայտարարել է, որ հունվարին կուսակցություն են հիմնելու: ՔՊ-ում քննարկում են կա՛մ ԿԸՀ-ն թույլ չի տա, որ գրանցված կուսակցությունն ընտրապայքարին մասնակցի, դիցուք կասկածի տակ դնելով կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, կա՛մ արդարադատության նախարարությունը չի գրանցի այս ուժին: Եվ հիմա Սամվել Կարապետյանին առաջադրված կեղծ մեղադրանքով` «հարկեր, տուրքեր չվճարելու, փողերի լվացման», հող են նախապատրաստում, որ արգելքներ ստեղծեն ընտրություններին մասնակցելու հարցում:
🔴 Փաշինյանը փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե կրիմինալն ուզում է գալ իշխանության»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան