2018 թվականի իշխանափոխությունից հետո սկսվեցին ինչ-որ պրոցեսներ, բանակի դեմ։ Աս…

2018 թվականի իշխանափոխությունից հետո սկսվեցին ինչ-որ պրոցեսներ, բանակի դեմ։
Ասեցին, որ գեներալները, սպաները կոռումպացված են, քաջ չեն, չեն կռվում, և մի քանի տարվա ընթացքում տասնյակ սպաներ և գեներալներ հեռացվեցին բանակից:
Այսօր նույն ձեռագիրն է, այն ժամանակ էլ ասում էին՝ սպան, գեներալը լավը չեն, զինվորը՝ լավն է, հիմա ասում են՝ մեր եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան՝ լավն է:
Հակադրություն են ստեղծում, քանի որ այլ հակադրություն մեր երկրում չկա. 95 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, 98 տոկոսը հայ է:
Այսինքն, այս հակադրությունները ստեղծել են, որ քանդեն այս կառույցները, հիմա հարց եմ տալիս՝ այսօրվա բանակի՞ց է Ադրբեջանն ավելի շատ վախենում, թե՞ 7 տարի առաջվա:
Նույնն էլ եկեղեցու հետ է լինելու, դուք պատկերացնո՞ւմ եք ՔՊ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության սյունն է և դա նրանց մոտ չի հաջողվի»։
Նարեկ Կարապետյան
Հ.Գ. բայց գեներալներին և զինվորականներին ոչ ոք չպաշտպանեց։ Մենակ ես եմ սաղ կյանք պաշտպանել, ճի՞շտ էր, թե՞ սխալ, բայց իրանց չպաշտպանելը բերեց նաև էսօրվա վիճակին։ Նիկոլը պիտի տեսներ, որ ժողովուրդը չի ատում իր սպային։ Իհարկե, գեներալներն էլ էին սխալ որոշ հարցերում, բայց… Գեներալներին, զինվորականներին իշխանությունից մինչև քաղաքական գործիչներ, շարքայիններ, առաջ ընկան և դավաճան, ռազմական հանցագործ հռչակեցին։ Իհարկե, շատ զինվորականներ պիտի պատժվեն, բայց, ընդհանուր մթնոլորտն եմ ասում։ Մինչև հիմա քարոզչության տակ է լիքը մարդ, թե բա վատ հրթիռներ, եսիմ ինչեր…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով