Վթարի է ենթարկվել Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ 8 վիրավոր կա։Այ…

Վթարի է ենթարկվել Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ 8 վիրավոր կա։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 43-ամյա Գայանե Վ․-ի վարած «Kia» մակնիշի և 41-ամյա Արամ Մ․-ի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 8 անձ տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով