Հոկտեմբերի 19-ը Իջևանի գնդի հրամանատար գնդապետ, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյան…

Հոկտեմբերի 19-ը Իջևանի գնդի հրամանատար գնդապետ, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի և նրա տեղակալ, փոխգնդապետ, հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Արմեն Օհանյանի հիշատակի օրն է:
Նրանք զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում:

Արմեն Օհանյան

«Մարտական հերթապահության ժամանակ ուշադիր ես լինում, բարի ծառայություն քեզ»,- զգուշացնում էր փոխգնդապետ Արմեն Օհանյանը դիրքապահ զինվորին։
Նա այն կարծիքին էր, որ հրամանատարը պետք է կարողանա այնպես անել, որ զինվորն իր հրամանատարին վստահի, կիսվի նրա հետ:
«Դու էլ ես ծնող, հասկանում ես, հարց է լինում հետները, խոսում ես, ինչ-որ տեղ պիտի խաթրով գնաս, բացատրես, հասկացնես՝ առաջին հերթին որպես ծնող: Սրա արդյունքում է, որ ճիշտ ծառայություն է կազմակերպվում»,-ասում էր նա։
…………
Թաթուլ Ղազարյան
«Հրամանատարը իրավունք չունի զինվորի թիկունքում մնա»,- ասում էր ՀՀ Ազգային հերոսը։
Հ. Գ Իջևանի գնդի այդ օրը բոլոր զոհվածների հիշատակն օրհնյալ… այստեղ լիքը չպատասխանված հարցեր կան, շատ…և անթույլատրելի բաներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով