☎️ Հակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն էր հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոսի զրույցը Վեհափառի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանի հետ: Զրույցի ընթացքում Աղան Երջնակյանը ասում է, թե Վեհափառ հայրապետը իրեն ստիպում է մասնակցել ընդդիմադիր ցույցերի: Ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ:
🗣️ «Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ճանապարհներ են փնտրում՝ հասնելու Վեհափառին՝ «օրենքի տառին համապատասխամն», և որևէ միջոցից չեն խորշում: Անգամ այն պարագայում, որ այդպես էլ պարզ չդարձավ այս ընթացքում, թե երբ, որտեղ և ինչ հիմքով է արվել այդ ձայնագրությունը, որովհետև եթե այն արվել է քրեական գործի շրջանակներում՝ դատարանի որոշման հիման վրա, ապա ես պահանջում եմ որպես ՀՀ քաղաքացի, որ այդ հիմքերը հրապարակվեն: Մենք պետք է իմանանք՝ սա օրինական ձայնագրությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե սա արել է մասնավոր անձ իր զրույցի ընթացքում, ապա այն ապացույց համարվել չի կարող, որովհետև հազարավոր մարդիկ բոլոր տարիներին դիմել են ոստիկանություն, քննչական մարմիններին, իրենց մասնավոր ձայնագրություններն են ներկայացրել, որտեղ հնչել են սպառնալիքներ, տարաբնույթ ինֆորմացիա է մեջը եղել, բայց դա հիմք և ապացույց չեն համարել և դրանց հիման վրա գործեր չեն հարուցվել, հետևաբար այս ձայնագրության օրինականության մասին հիմքերն ու ապացույցները ինձ համար շատ կարևոր են: Եթե այդպիսի հիմքեր լինեին, քրեական գործը վաղուց հարուցված կլիներ՝ ես Ձեզ հավատացնում եմ, բայց քանի որ սա անօրինական ապացույց է, ընդամենը դրել են շրջանառության մեջ՝ հերթական անգամ հարված հասցնելու համար եկեղեցուն: Սա շատ ցավալի պրոցես է, սա կազմաքանդման, պառակտման, հասարակությանը հոգեբանորեն ճնշելու գործիքներից մեկն է»,- ասաց Կարապետյանցը:
Թողնել պատասխան