«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին մեր Սո…

⚡️⚡️⚡️ «Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին մեր Սուրբ եկեղեցին անսասան է». Վեհափառ

🗣️ «Մեր սրտերը վշտացած են տեսնելով ինչպես են քաղաքական որոշումով կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ եկեղեցականներ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, Տիար Սամվել Կարապետյանը: Մեր աղոթքները նրանց հետ են: Հավատում ենք, որ աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնելու արդարությունը, որ ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը:Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր հավատավոր մեր ժողովրդով, և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը: Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների և փորձությունների առաջ, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ: Որովհետև աստված մեզ երկչոտության հոգի չտվեց այլ զորության, սիրո և զգաստության: Միասանաբար ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում, համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները: Աղոթում ենք, որ ամենակալ աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, Հայստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները: Թող տերը ապահովություն ու բարօրություն ապահովի ազգիս հայոց ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Այսօր և միշտ և հավիտյանս ամեն: Ձեր ուխտն ի կատար, սիրելի ուխտավորներ»

,- դիմելով հավատավոր ուխտավորներին Մայր տաճարում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Այնուհետև Մայր տաճարում հնչեց միասնական աղոթք:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Армянская вендетта

❗️❗️Католикос всех армян Гарегин 2-ой и представители духовенства вышли к многотысячному собранию народа у Кафедрального собора

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով