⚡️«Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում է, ինչ է կատարվել
🔷Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։
🔷«Խուզարկությունը տևել է շուրջ 12 ժամ, և այդ ընթացքում ցուցաբերվել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլև ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների: Ես ցանկանում եմ բարձրաձայնել, որ նման գործողությունները մարդկային արժանապատվության ոտնահարում են»,-«Իշխանության» հետ զրույցում ասաց Տեր հայրը։
🔷Խուզարկության ժամանակ իրավապահները առգրավվել են նաեւ երեցկնոջ եւ չորս երեխաների հեռախոսների ու համակարգիչների հիշողության քարտերը:
🔷Ըստ նրա՝ սա լուրջ խոչընդոտ է ստեղծել երեցկնոջ աշխատանքին դպրոցում, ինչպես նաև երեխաների կրթական իրավունքին։ Քահանայի ընտանիքն այս պահին զրկված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներից՝ դպրոցական և ուսանողական աշխատանքներն իրականացնելու համար։
Լրագրող
Լիա Սարգսյան

Թողնել պատասխան