ՔՊ-ի դեմը խաղ չկա։ Ում ուզում բռնում են, ծեծում և փռում ասֆալտին։ ԱԱԾ-ն, ոստիկան…

ՔՊ-ի դեմը խաղ չկա։ Ում ուզում բռնում են, ծեծում և փռում ասֆալտին։ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն դարձել են Փաշինյանի խաղալիքը։ Թքած ունեն իրավական պետության, օրենքների, անմեղության կանխավարկածի, նախաքննական գաղտնիքի և բազմաթիվ այլ հիմնարար արժեքների վրա։ Հատկապես, երբ այս հանցագործ քաղաքականությունը վայելում է քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների աջակցությունն ու օրհնությունը։
Դեռևս 2019 թ․-ին եմ զգուշացրել․ հանցագործության դեմ հանցագործ միջոցներով պայքարելը հանգեցնելու է իրավականության վախճանի։ Կարող ենք նստել ու սպասել մեր հերթին․ ով մի փոքր վտանգ ներկայացնի Փաշինյանի ռեժիմին, նրա ետևից էլ են գալու ու կապ չունի քոչարյանական ես, դաշնակցական, լևոնական կամ էլ սերժական, նախկին կոռուպցիոներ, թե արդար լրագրող։
Կարպիս Փաշոյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով