Սամվել Բաբայանը կարծում է՝ 44-օրյայի ժամանակ պետք էր ամբողջ Արցախը հանձնել Ադրբե…

Սամվել Բաբայանը կարծում է՝ 44-օրյայի ժամանակ պետք էր ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին՝ «2023թ. արեցինք էն, ինչ որ պիտի անեինք էն վախտ»
■ Բայց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի ազատագրմանը մասնակից Սամվել Բաբայանի ուշագրավ հայտարարությունները «Ա1+»-ի հայտարարության ժամանակ այսքանով չեն սահմանափակվում: Նա հիշեցրել է 44-օրյայի ժամանակ իր հետ կապված մի վիճահարույց դրվագ՝ նշելով.
«Եթե հիշում եք, ես ասում էի՝ մի մարդու նման դուրս եկեք, պետք չի սենց զոհեր տալ, եթե քեզ զենք չեն մատակարարում, չի ցանկանում քո սայուզնիկը, որը 6 միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին, և գիտեր, որ մի էդքան էլ Իսրայելն է վաճառել, Ուկրաինան և այլն, մոտ 20 միլիարդի զենք են վաճառել Ադրբեջանին: Եվ հիմա պատերազմ է սկսել, երբ հավատացրել էին իրանք, որ էդ պատերազմը չի լինելու, խաղաղ ենք էդ խնդիրը լուծելու, հիմա զենք չեն մատակարարում։ Ինչ է դառնում՝ մսաղացի բերա՞ն գնայինք, պետք չէր։ Պետք էր պայմանավորվել Ադրբեջանի հետ, 10 օր ժամանակ վերցնել և ամբողջովին դուրս գայինք, ինչը եղավ 2023 թվականին, ինչի՞ չարեցինք, սայուզնիկն էլ հասկանար իրա մեղքը, էն մեկն էլ, էն մեկն էլ: 2023 թվականին արեցինք էն, ինչ որ պիտի անեինք էն վախտ, ինչի՞ չարեցինք, ի՞նչն էր խնդիրը»:
Հիշեցնենք, որ InfoPort.am-ի տրամադրության տակ էր հայտնվել Արցախի այդ ժամանակվա նախագահի գլխավորությամբ 2020 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից մի աուդիոձայնագրություն, որում Սամվել Բաբայանն իր տեսակետն է հայտնում Արցախում պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրադրության վերաբերյալ և ելքեր առաջարկում իրավիճակից:
«Խնդիրը հետևյալն է՝ պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը 10 օր ժամանակ է ուզում «բեզագավորռչնի կապիտուլյացիայի» համար»,- ընդգծում է այդտեղ նա:
Արդեն 2023 թվականին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը գաղտնազերծել էր՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում ում հետ և ինչ հարցով է բանակցություններ ունեցել:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին էլ Բաբայանը հայտնել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից հրաժարման և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունների դադարեցման որոշման մասին:
«Ես եկել եմ Արցախից նոյեմբերի 6-ին՝ Ղարաբաղի նախագահի խնդրանքով: Բանակցություններ եմ վարել այստեղ ռուսական մի ընկերության հետ, որը նայոմնիկներով է զբաղվում: Ամսի 6-ին ինձ գործուղում են այստեղ բանակցությունների, ես գալիս եմ բանակցեմ, որ նայոմնիկ գնա ստեղից, ու դուք ամսի 9-ին ղազագիր եք ստորագրում: Հիմա ես ի՞նչ պիտի անեի, պիտի հրաժարական տայի, սրա մասին է խոսքը: Ես լքել եմ պաշտոնը, որովհետև որպես ԱԽ քարտուղար՝ ուղարկում են բանակցությունների, և իմ թիկունքում ստորագրում փաստաթուղթ: Եթե անվստահելի եմ, ես ԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական եմ տվել և իմ «Արցախի հերոսի» մեդալը հանձնել՝ որպես պրոտեստ»,- նշել էր Արցախի ԱԽ նախկին քարտուղարը, ով բողոքելով ՌԴ-ի դաշնակցային վարքագծից, փաստորեն, ցանկացել է ռուսական մասնավոր ընկերության հետ համագործակցել, որտեղ առանց «վերևների» թույլտվության չի լինում:
Ի դեպ, պատերազմի ժամանակ ՌԴ-ից բավարար զենք եկել է Հայաստան, ինչի մասին վերջերս նույնիսկ գաղտնազերծում էր արել Անդրանիկ Քոչարյանը, և ինչի առնչությամբ դեռ պատերազմի օրերին ՌԴ-ի ղեկավարությանը բողոքել էր Ալիևը:
Ի վերջո, պատերազմը միայն զենքով չէ, որ հաղթում են, այլ ճիշտ կառավարմամբ, ճիշտ որոշումներով, բանակին չխանգարելով, բարոյահոգեբանական անհրաժեշտ ոգի ապահովելով, ինչի մասին ՊԲ նախկին ղեկավարը պետք է, որ լավ իմանա:
Ավելին, նա իր հնարավորության սահմաններում պետք է փորձեր չեզոքացնել այս խնդիրներն ու խայտառակ պարտության տանող վտանգներն ու անձանց: Բայց, փաստորեն, ընտրել է հանձնվելու ուղին, այն դեպքում, երբ բուն ռազմական գործողությունների ժամանակ շատ քիչ տարածք ենք կորցրել, և բանակը կարողացել է պահել Քարվաճառը, Աղդամը, Լաչինը, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով են հանձնվել Ադրբեջանին:
Իսկ 2023 թվականին Արցախում տեղի ունեցածը մի օր պետք է բազմակողմանի քննության ենթարկվի, երբ ՀՀ-ում իշխանափոխություն լինի: Սա չի նշանակում, որ 1994 թվականի անժամկետ հրադադարից հետո սխալներ և բացթողումներ չեն եղել, ինչի մասին ևս խոսել է Բաբայանը «Ա1+»-ին տված հարցազրույցում:
Ի դեպ, Բաքվի «դատավարության» համատեքստում ժամանակ առ ժամանակ հիշում են Սամվել Բաբայանին՝ և՛ Առաջին պատերազմի թեմաներում, և՛ 2020 թվականի 44-օրյայի:

Սամվել Բաբայանը կարծում է՝ 44-օրյայի ժամանակ պետք էր ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին՝ «2023թ. արեցինք էն, ինչ որ պիտի անեինք էն…

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ խոսակցությունների ֆոնին  ՊԲ նախկին հրամանատար, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել «Ա1+»-ին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով