Ինչպես է ՔՊ-ն Գյումրիում զավթելու իշխանությունը «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վ…

☄️ Ինչպես է ՔՊ-ն Գյումրիում զավթելու իշխանությունը
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի նրա առաջին տեղակալը՝ փեսան՝ Ավետիս Առաքելյանը։ Սակայն, մեր տեղեկություններով, իշխանություններն «օպերատիվ» աշխատանքներ են տանում նաև նրա նկատմամբ, և նրան փակելը նույնպես օրերի հարց է։ Բանն այն է, որ միայն դրանից հետո կարող է ՔՊ-ն Գյումրիում զավթել իշխանությունը՝ նշանակելով համայնքապետի ԺՊ, ինչպես ժամանակին արեցին Վանաձորում։
🔴 Ղուկասյանի կալանավորման պարագայում էլ ընդդիմությունն ավագանիում ունի մեծամասնություն՝ 17 մանդատ, և կարող են առանց ՔՊ-ի նիստեր գումարել, սակայն եթե Առաքելյանին «չեզոքացնեն», ՔՊ-ն բոյկոտի ավագանու նիստերը, Նիկոլ Փաշինյանը, ծանոթ ձեռագրով, համայնքապետի ԺՊ կնշանակի՝ կա՛մ Սարիկ Մինասյանին՝ ՔՊ-ի առաջին համարին, որն աշխատում է ՀԷՑ-ի «Մուշ» մասնաճյուղում, կա՛մ Աննա Հակոբյանի ազգականին` Վահագն Մկրտչյանին։ Այս սցենարից խուսափելու միակ տարբերակն այն է, որ ում բռնում են, մանդատը դնի, որ ցուցակի հաջորդ համարը գա ավագանի, և նիստերը կայանան, ու ընդդիմությունը նորից քաղաքապետ ընտրի, շարունակեն բնականոն աշխատանքը: Սակայն այդ տարբերակն էլ հեշտ չէ, քանի որ հազիվ կոնսենսուս կայացավ Վարդան Ղուկասյանի շուրջ, նոր թեկնածուի դեպքում հնարավոր է ընդդիմադիրները լեզու չգտնեն»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով