‼️ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրենը ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավն է անում. Լիա Սարգսյան☄️«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հետ աշխատանքային ժամին
քարոզարշավ է իրականացնում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։
💥ՀԷՑ-ի «պետականացման» տրամաբանության մեջ սա վարչական ռեսուրսի բացահայտ օգտագործում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։
☄️Հուլիսին, երբ կալանավորվեց ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ՀԷՑ-ի աշխատակիցներին, թե
կլցնի բանտերը, եթե որեւէ մեկը համարձակվի մասնակցել ի պաշտպանություն Կարապետյանի կազմակերպված ցույցերին։
⚡️Այժմ, երբ «պետականացված» իսկ ավելի ճիշտ՝ քպացված ՀԷՑ-ի ղեկավար կազմն է զբաղված քաղաքական քարոզչությամբ, տրամաբանական հարց է առաջանում՝
Փաշինյանը պատրա՞ստ է նույն խստությամբ վերաբերվել իր թիմակիցներին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան