Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան …

⚡️ Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդանիկ» օպերացիան հերթական անգամ ի ցույց է դրել ուժայինների, մասնավորապես՝ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։
🔴 Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել` «մի Վարդան Ղուկասյան» ձերբակալելու համար, մինչդեռ, ըստ նրա, 20-30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել։
🔴 Գուցե ոստիկանական զորքը լցրել են Գյումրի, որ վախեցնե՞ն ժողովրդին՝ հարցրինք մեր աղբյուրին: Պատասխանը եղավ այն, որ ժողովրդին վախեցնելու կարիք չկար, քանի որ մի քանի ժամ հետո հրապարակում հավաքվածների քանակը չէր ավելացել, բայց իրավապահները հապաղում էին։
🔴 Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ՆԳՆ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է, ըստ մեր աղբյուրի: Եվ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով