Նույնիսկ էս աչոնիկը չդիմացավ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մա…

☄️ Նույնիսկ էս աչոնիկը չդիմացավ
🔴 ՄԻՊ Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։
🔴 Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների հավաքագրումը և տարածումը ոչ միայն հակասում են Սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին, այլև մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում են։ Այդպիսի գործողությունները պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության։
🔴 ՄԻՊ–ն ընդգծում է, որ պետությունն է պատասխանատու խախտումները կանխարգելելու կառուցակարգեր մշակելու, իսկ դեպքերի առկայության պարագայում անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։
🔴 Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը։
🌐 Հավելենք, որ նորաբաց տելեգրամյան–ալիքը տեսանյութ է հրապարակել իբր բարձրաստիճան հոգևորականի անձնական, ինտիմ կյանքից։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով