ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Զորքերի միացյալ խմբավորման կառավարման կետ։…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Զորքերի միացյալ խմբավորման կառավարման կետ։ Ռազմական ղեկավարության հետ հանդիպմանը նա ուշադրություն է հրավիրել մի քանի հանգամանքի վրա և տվել կոնկրետ հանձնարարականներ։
-Նվազագույնի հասցնել զոհերի թիվը, որոնք կարող են չլինել։
-Առաջնահերթ խնդիր է մեր զինծառայողների անվտանգության ապահովումը։
-Զորքերի խմբավորման հրամանատարությունը պետք է շարունակի Հատուկ ռազմական օպերացիան
` համաձայն Զինված ուժերի գլխավոր շտաբի մշակած պլանի։
-Մարտական գործողությունների համատեքստում տարածքի «մաքրման» ժամանակ պետք է ամեն ինչ արվի
, որպեսզի ապահովվի քաղաքացիական բնակչության անվտանգությունը։
-Գերիների հետ վարվել ՌԴ օրենքների և միջազգային նորմերին համահունչ և այլն։
Պուտինը նաև նշել է, որ ռազմավարական հարձակողական ուժերի վարժանքների ժամանակ հերթական անգամ հաստատել են Ռուսաստանի միջուկային վահանի հուսալիությունը։
Այս համատեքստում ՌԴ ղեկավարը խոսել է «Բուրավեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկման մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով