«ԱԱԾ պադվալի» պետին փոխել են
ԱԱԾ մեկուսարանում Սամվել Կարապետյանին «լավ աչքով» նայած «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Ռուբեն Խալապյանին արձակուրդից վերադառնալուց հետո տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ:
MakaryanNews-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ Խալապյանին նշանակել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, իսկ դրա ղեկավար Ռոբերտ Թամարյանին էլ տարել են Խալապյանի տեղը` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ: Ասել է թե` երկու հիմնարկների պետերին ռակիրովկա են արել: Խալապյանին տեղափոխելու պատճառը, իմ տեղեկություններով, եղել է այն, որ նա ընդամենը պարզ, մարդկային վերաբերմունք է ցուցաբերել քաղաքական դրդապատճառներով կալանավորված խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Թե հատկապես ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի հրահանգներն անվերապահ կատարող ղեկավարությանը, դժվար է ասել, բայց ասացին` Խալապյանի մարդկային մոտեցումները նրանց դուր չի եկել, դրա համար էլ մոտ երկու ամիս առաջ նրան նախ ուղարկեցին արձակուրդ, հետո էլ ազատեցին և տեղափոխեցին մի հիմնարկ, որն առաջիկայում փակվելու է առհասարակ:
Ի դեպ, Խալապյանից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում շատ գոհ էին, ասում էին` լավ ղելավար էր, հավանաբար այնտեղ պահվող կալանավորներն ու քաղբանտարկյալներն էլ էին գոհ, դրա համար էլ որոշեցին մեկուսացնել նրան հիմնարկից:
Աղբյուրը` MakaryanNews

Թողնել պատասխան