Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը գրել է․«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր …

❗️ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը գրել է․
«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտնել էր, որ Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս «ոչ մի արձագանք չկա»։
Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն այսօր գրավոր կերպով դիմել էր գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը` պայմանվորված նրա կնոջ առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով