⚡️💲 ««Տաշիր կապիտալը» էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար նորից կդիմի ՀԾԿՀ». Նարեկ Կարապետյան🌐 «Տաշիր կապիտալ» ընկերությունը պատրաստվում է ևս մեկ անգամ դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իջեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Facebook-ում այդ մասին տեղեկացրել է
Նարեկ Կարապետյանը։
🗣️ «
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով կցելով նրանց այսօրվա հայտարարությունը, և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Իջեցրո՛ւ սակագինը, պարոն Մեսրոպյան»,– գրել է Կարապետյանը:
➡️ Նա հիշեցրել է, որ իր նախորդ գրառմանն ի պատասխան ՀԾԿՀ–ն հայտարարել է, որ մերժել է հունիսի 6–ի իրենց առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:
ՀԾԿՀ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան