Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մաս…

Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում. Մարիա Զախարովա
‼️ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ կարծում է, որ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ-որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել:
🚨Նրա խոսքով, նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը մտադիր է շարժվել ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ:

Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Չէ որ ԵՄ-ին անդամակցելն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով