
Կոչումով կապիտան սպան օտարերկյա հատուկ ծառայություններին է փոխանցել իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ, լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը,
այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ:

Որպես վարձատրություն 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է
կիրառվել կալանավորումը: [ԱԱԾ]