ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները չկատարելու համար։
Նա դատարանում պարտվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ կուսակցությանը «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ» անվանելու համար։ Բաբաջանյանը երեք տարի շարունակ հրաժարվել է կատարել դատարանի որոշումը՝ հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել։
Այժմ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 507-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։

Թողնել պատասխան