ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մ…

☄️☄️☄️ ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
🌐 Այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Լրագրողն իր էջում մասնավորապես գրել է.
🗣️ «

«Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, թե Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրա որդին՝ Համիկ Ներսիսյանը խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչությանը։
🔴 Քննչական մարմինը նույն օրը որոշում է կայացրել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին ձերբակալելու մասին՝ նրանց մեղադրելով խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։Սակայն միջադեպից առկա տեսանյութերը ապացուցում են, որ որևէ կոնֆլիկտ չի եղել․ ակնհայտ երևում է, որ կողմերը պարզապես զրուցել են և խաղաղ բաժանվել։
🔴 Դեպքը տեղի է ունեցել Ներսիսյանների տան դիմաց: Այսինքն՝ հիշյալ անձը առնվազն սեփական նախաձեռնությամբ գնացել է Ներսիսյանների տան մոտ:
🔴 «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Կաթողիկոսի հարազատներն ինքնակամ ներկայացել են քննչական բաժին:
🔴 Հարություն Մկրտչյան, եթե ձեր ձեռքի տակ կան փաստեր այն ամենի մասին, ինչ գրել եք՝ փոխանցեք՝ սիրով կհրապարակեմ

», — գրել է Սարգսյանը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով