«Հայաստանի 4-րդ ԳյոյչայականՀանրապետությունը» «Գյոյչայի» մասին Ալիևի հայտարարութ…


«Հայաստանի 4-րդ ԳյոյչայականՀանրապետությունը»
 
«Գյոյչայի» մասին Ալիևի հայտարարություննունի մեկ այլ կարևոր նրբություն. իսկ որտե՞ղհնչեց այդ միտքը։
 
Ալիևն այդ հայտարարությունն արեցԱդրբեջանի Գիտությունների ԱզգայինԱկադեմիայի հիմնադրման 80-ամյակիմիջոցառմանը։ Սա մի կողմից Ակադեմիայիկարևորության շեշտումն էր, մյուս կողմից՝գիտական հանրության առջև դրվողպետական խնդիր։
Ի հակակշիռ՝ Հայաստանում այսիշխանությունը տանում է գիտություններիազգային ակադեմիայի աստիճանականլուծարման պրոցես։ Նոր օրենսդրական կարգավորմամբ՝ Ակադեմիային տրվում է շարքային ՀԿ-ի կարգավիճակ, որը միջանկյալ քայլ է լինելու լուծարման ճանապարհին։
Ի՞նչն է քաղաքակրթական մրցակցայինառավելություն տալիս պետություններին.գիտությունը (այդ թվում՝ Ակադեմիան),օպերան, մշակույթը, կոնսերվատորիան, Մատենադարանը, Էջմիածինը, Արոնյանը, Մխիթարյանը, սպորտը, կինոն և նման այլբաներ։
«Ակադեմիական քաղաք» ուտոպիստականծրագրի տակ քանդում են Հայաստանիքաղաքակրթական մրցակցային ռեսուրսը, որըստեղծվել է բոլոր ժամանակների հայկականէլիտաների ջանքերով. Ռուսականկայսրության, Օսմանյան կայսրության, Խորհրդային միության, ԵվրոպականՄիության, Արևմուտքի, Արևելքի հայկականմտքի և բազմաթիվ սերունդների ջանքերով։
Այս իշխանությունն իրոք չգիտի՞, թե ինչ է և ինչներդրում է ունեցել և ինչ արժեք ունիԳիտությունների ակադեմիան,կոնսերվատորիան, օպերան և այլն և այլն։Սրանց համար դրանք շենքեր են։
Իրականում այս իշխանությունն ու Ալիևըհամատեղ ստեղծում են «Հայաստանի 4-րդԳյոյչայական Հանրապետությունը», որը բացիկենսական տարածքների կորստից, պետք էդառնա քաղաքակրթական մրցակցայինառումով առանց ներուժ՝ անպիտան մի բան։
Մնում է մեր որոշումը՝ որպես 35 տարի անկախ Հայաստանում ապրած, սեփական կենսագրությունն այս երկրի հետ կապած մարդկանց՝ կտրուկ հրաժարվել մեր վզին փաթաթվող՝ մեր երկրի մահվան այս դատավճռից։ Այս ձևակերպումն ու վճռականությունը պետք է տեսնենք իշխանության հայտ ներկայացնող քաղաքական ուժերից և հոսանքներից։  
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով