Благородных оленей, исчезнувших в Армении еще в 1950-х годаз, теперь можно встретить в Дилижане.
Армянское отделение Всемирного фонда дикой природы отмечает, что до 1954 года благородный олень был широко распространен в лесах северной, восточной и южной Армении, но из-за браконьерства и беспощадной вырубки лесов вид постепенно начал исчезать на территории Армении.
С 2012 года Министерство окружающей среды Республики Армения и Армянское отделение Всемирного фонда дикой природы (WWF-Armenia) реализуют программу «Реинтродукция кавказского благородного оленя в Армении» при поддержке Федеративной Республики Германия (BMZ) через Банк развития KfW, WWF Германии и Фонд природы Кавказа (CNF).
Дилижанский национальный парк также объявил, что в 2022 году в парк были выпущены 3 оленя в качестве пилотной группы, в 2024 году — 10 оленей, а в 2025 году в рамках Международного дня биологического разнообразия в дикую природу в лесах, окружающих село Ехегнут Лорийской области, будут выпущены 9 кавказских благородных оленей.
🔸🔸🔸🔸🔸🔸🔸
🔁💬Դիլիջանի գեղեցկուհիները🦌🥹1950-ական թթ.-երից Հայաստանում վերացած ազնվացեղ եղջերուներին արդեն կարելի է հանդիպել Դիլիջանում։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը նշում է, որ մինչև 1954 թ.-ը ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել հյուսիսային, արևելյան և հարավային Հայաստանի անտառներում, սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով տեսակն աստիճանաբար սկսել է անհետանալ Հայաստանի տարածքից:
2012 թ.-ից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
«Դիլիջան» ազգային պարկն էլ հայտնել է, որ 2022 թ.-ին պարկի տարածք, որպես փորձնական խումբ՝ ազատ է արձակվել թվով 3 եղջերու, 2024թ.-ին՝ 10 եղջերու, իսկ 2025թ.-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակում, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի շրջակա անտառներում բնություն է արձակվել թվով 9 կովկասյան ազնվացեղ եղջերու։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան