Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանո…

❗️Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ 2024թ. մայիսյան ցույցերի ժամանակ հնչեցրած «լակոտի պես» արտահայտությունը որևէ մեկին ուղղված չի եղել: Ավելին, դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին:
📌 Ոստիկանության պետը վիճարկել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: 2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:
🔸 Վարչական դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 2-ին, այն վերջնական է, վերանայման ենթակա չէ: |hetq.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով