Ու՞մ ֆեյքերն են Նարեկ Կարապետյանի գրառումների տակ քոմենթներ գրում
ՔՊ-ական որոշ պատգամավորներ և իշխանական պրոպագանդիստներ մի քանի օր է` խոսում են իբր «Մեր ձևով» շարժման բուծած ֆեյքերի մասին, որոնք անհոդաբաշխ քոմոնթներ են գրում շարժման և դրա անդամների տարածած հաղորդագրությունների, Նարեկ Կարապետյանի գրառումների տակ` ծաղրելով ֆեյքերով քոմենթ գրելու արատավոր երևույթը:
Իրականում, MakaryanNews-ի տեղեկություններով, այդ բոլոր ֆեյքերը բուծվել են հենց իշխանական ֆեյքաբուծարանում, որի ղեկավարը Տարոն Չախոյան անունով պաշտոնյան է, որը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հենց, այսպես կոչված, ֆեյքերի ֆաբրիկայի «վարիչն է»:
Եվ հիմա, ըստ իմ ունեցած տեղեկությունների, հենց Չախոյանի կողմից կառավարվող «ֆեյքերի ֆաբրիկայում» են արհեստական ինտելեկտով գեներացրել ինտելեկտ չունեցող տասնյակ ֆեյքերի, որոնց գործառույթը հիմնականում Նարեկ Կարապետյանի գրառումների տակ Գուգլով թարգմանած իբր աջակցող, բայց որևէ հոդաբաշխ միտք չարտահայտող, անհեթեթ մեկնաբանություններ թողնելն է: Սա արել են, որ ֆեյքերի ֆաբրիկայի թեման գցեն «Մեր ձևով» շարժման գրպանն ու վարկաբեկեն Կարապետյաններին` ցույց տալով, թե միայն իրենք չեն, որ ֆեյքերի ֆաբրիկա ունեն, ընդդիմադիրներն էլ են, իբր, ֆեյքաբուծությամբ զբաղվում:

Թողնել պատասխան