PanEuropa միջազգային շարժման համակարգող իշխանուհի Վալբուրգա ֆոն Հաբսբուրգը հայտն…

PanEuropa միջազգային շարժման համակարգող իշխանուհի Վալբուրգա ֆոն Հաբսբուրգը հայտնել է, որ Ուկրաինական խորհրդարանի 18 պատգամավոր միացել են PanEuropa Ukraine կառույցին, աջակցելու համար իրենց երկրի ԵՄ շուտափույթ անդամակցությանը եւ եվրոպական խորհրդարանների հետ կապերի սերտացմանը։ Որպես PanEuropa Armenia հասարակական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ եւ ՀԵՎԿ նախագահ, սրտանց ողջունում եմ ուկրաինացի մեր գործընկերներին եւ շնորհավորում PanEuropa միջազգային շարժումն այսպիսի ձեռքբերման առթիվ։ Հայաստանում մենք պատրաստում ենք մեր երկրի եվրաինտեգրման բոլոր գործիքներն ու աջակից կառույցները, որպեսզի հայ առաջադեմ հասարակությունը կարողանա հաղթահարել օրվա իշխանության անսկզբունքային ու թուլամորթ գավառակսնությունը, որը ետ է պահում մեր երկիրը ԵՄ անդամակցումից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով