Նուբար Աֆեյանը լավ չի հասկացել Նիկոլ Փաշինյանին
Ռուբեն Վարդանյանի ընկերը, գործընկերը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ չի ուզում քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Մինչդեռ իշխանականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել են, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ եւ եթե անգամ գերիներով զբաղվում է, գերիներին ազատ արձակելու հարցը դրված չէ որպես բանակցությունների նախապայման։ 44-օրյա պատերազմից հետո համաձայնեցված միակ փաստաթուղթը, որում հստակ ամրագրված է գերիներին վերադարձնելու հրամայականը, 2020 թ․-ին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որն, ըստ էության, այլեւս անպիտան փաստաթուղթ է` չեղարկված։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինին ասել է. «Այս փուլում Ադրբեջանի հետ եկկողմ ձեւաչափով աշխատելն ավելի արդյունավետ է»։ Փաստացի Ալիեւի հետ ուղիղ բանակցող Փաշինյանը գերիների վերադարձի հարցը չի դիտարկում որպես կարեւոր հարց եւ բանակցությունների հիմքում չի դնում։

Leave a Reply