Ի՞նչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, որ մեր խոսքը կշիռ ունենա, մենք առաջին հերթի…

Ի՞նչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, որ մեր խոսքը կշիռ ունենա, մենք առաջին հերթին պետք է լուրջ զբաղվենք բանակով, ամրացնել ՀՀ անվտանգությունը։
Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմեն, այլ հենց նրա համար, որ չպատերազմենք։ Ձևակերպումն այսպիսին պիտի լինի։ Երբ ես խոսում եմ բանակի ուժեղության մասին, փորձում են մեղադրել մտքինն ուրիշ է։
Մարտունակ բանակը հենց առաջինը նրա համար է, որ պատերազմ չլինի, և պետք է դրանով լուրջ զբաղվել։
Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկերներ չես ունենալու, դու ունենալու ես աշխարհաքաղաքական շեֆեր։ Տարբերությունն էական է։ Երբ դու բանակ ունես, դու կիսում ես ինչ-որ հարցեր քո գործընկերոջ հետ։ Իսկ եթե դու թույլ ես, շեֆ ունենալով, դու դառնում ես անվտանգության սպառող, իսկ դա նշանակում է գին ես տալիս։
Նայեք Ուկրաինան ինչ գին է տալիս, և հենց այն պատճառով, որ ինքը կռվում է, բայց ամբողջ պատերազմի հետևում Արևմուտքի ռեսուրսներն են։ Այսօր Ուկրաինայի ընդերքը գրավ է դրված
այդ պատերազմը ֆինանսավորելու դիմաց։
Հիմա մենք ուզում ենք ունենալ աշխարհաքաղաքական շե՞ֆ, թե՞ աշխարհաքաղաքական գործընկեր։ Ասում են` մեր սահմանը 29743 քկմ-է, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Բայց հենց դու քեզ սահմանափակում ես այդ մտածելակերպով, դու արդեն պրոբլեմ ունես, դու տարածաշրջանային ոչ մի դերակատարում չես կարող ունենալ։ Քո փոխարեն որոշելու են, թե այս միջանցքը ո՞նց պիտի գնա, այս հարցը ոնց պիտի լուծվի, դու դառնալու ես տեղդ խելոք նստած, ոչ մեկ քո հետ հաշվի չի նստելու։
Ռոբերտ Քոչարյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով