Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018 թվականից սկսած` հրամանատարակամ կազմի դեմ վար…

Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018 թվականից սկսած` հրամանատարակամ կազմի դեմ վարկաբեկման մի կամպանիա, գեներալները բոլորը թալանչի են և այլն, և այլն, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։
…Իսկ ինչու էր պատերազմի ժամանակ իմ տպավորությունն այնպիսին, որ մենք պարտվում ենք։ Որովհետև բանակի նորմալ կառավարում չկար, որովհետև մինչև դա այնպիսի փոփոխություններ էին կատարվել հրամանատարական կազմում… Առանցքային պաշտոններում նշանակվել են այնպիսի մարդիկ, որոնց հագով չէր այս պատերազմը։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր. նա չէր վստահում բանակին, և ուզում էր կարևոր պաշտոններում ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ այն սպան է, ով ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։
Վատ էին նաև բանակի մատակարարման հետ կապված բոլոր հարցերը։ Ես կցանկանայի նշել նաև այն խայտառակ մոբիլիզացիան, որն արվեց Հայաստանում։ Ավելի լավ էր ոչ մի բան չանեին, քան անեին։ Մարդկանց հավաքում էին և 3֊րդ օրն այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Ոչ թե ներկա զորամիավորումները, գումարտակները համալրման էին գնում, այլ ստեղծվում էին նոր միավորումներ և ուղարկում ռազմաճակատ 3-րդ օրը։ Այդ մարդուժը պետք է համալրեր առկա ստորաբաժանումները, իրենք այլ ճանապարհով գնացին, բայց այդ դեպքում 2-3 շաբաթ պիտի մարտական ներդաշնակություն ապահովես։
Ռոբերտ Քոչարյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով