Մոտ մեկ շաբաթ առաջ 24news-ի իմ հարցազրույցում մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել էի ՔՊ կուսակցության ներսում առկա գզվռտոցներին, ինչին ի պատասխան՝ Նարեկ Գալստյանն էլ շեշտեց, որ ես առաջինն եմ խոսում այն մասին, որ նրանք ընտրության կարող են գնալ մասնատված։
Ինչևէ, դրանից հետո հանրային ու քաղաքական դաշտը ակտիվ քննարկում է այդ թեման, բայց ոչ պակաս ակտիվ այդ թեմայից պաշտպանվում է հենց ՔՊ-ն, երդվելով իրենց չունեցած սրբություններով, որ Նիկոլ Փաշինյանից բացի այլ թև ու ոտք ոչ կա, ոչ էլ կարող է լինել։ Այն, որ այդ առանց իզմերի ու արժեքների կուսակցության միակ միավորող կետը դա իրենց հակապետական գործունեությունն է, ակնհայտ փաստ է։ Այն, որ իրենք ինչպես պետական ու ազգային հարցերում են առանց սկզբունքների ու արժեքների, այնպես էլ միջանձնային ու թիմային հարցերում են այդպիսին, ես դեռ տեսել եմ 2020 թվականի պատերազմից հետո։ Հանգիստ կարող են նայել դեմքիդ այլ բան ասել, իսկ հետո մեջքիդ հետևում վարվել ճիշտ հակառակը։
Երբ ես Նիկոլ Փաշինյանի աչքների մեջ նայելով էի ասում, որ ինքը չպետք է մնա վարչապետի պաշտոնում, քանի որ պարտված ղեկավար է, բոլորը համոզում էին, որ պետք է մնա, բայց փակ դռների հետևում Փաշինյանից ազատվելու պլաններ էին գծում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ գալիս ականջիս ասում էին ճիշտ ես ասում, բայց վախենում էին կարծիք արտահայտել այլ թիմակիցների ներկայությամբ։ Ես դա տեսել եմ, դրա համար էլ գիտեմ, թե ինչքան անարժեք մթնոլորտ է այդտեղ։
Բայց այստեղ էականն այն է, որ ՔՊ-ին իշխանությունից զրկելն այնքան բարդ չէ, որքան շատերին թվում է, դրա համար պետք է առաջնորդություն, կամք, հստակ որոշում, ծրագրեր, վճռականություն ու հետ չկանգնելու համարձակություն։ Այսօր Հայաստանի խնդիրն այն է, որ բնակչության մեծամասնությունը չունի թեկնածու, դրա համար էլ առաջանում է քաղաքական վակուում՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով՝ թե ներքին, թե արտաքին ճակատներում․․․

Leave a Reply