🇷🇺🇦🇲🇺🇦 «Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն🔴 Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «
անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով Կիևի հացահատիկի մի մասը։
🗣️ «
Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, այսպես ասած, ցանկանում են անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով նրա համար անհրաժեշտ հացահատիկի մի մասը անկախ երկրից», – հայտարարել է մամուլի ծառայությունը։
🔴 Մոսկվայիից ընդգծել են, որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ ավելի թանկ է, քան ռուսական հացահատիկը։
🔴 Ռուսական գերատեսչությունից նշել են, որ իբր Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ Եվրամիությունը կփոխհատուցի արժեքի տարբերությունը, քանի որ դա Բրյուսելի համար «
եռակի հաղթանակ» կլինի՝ աջակցություն Կիևին, օգնություն Հայաստանին և վստահության թուլացում Մոսկվայի և Երևանի միջև։
🔴 Ծառայությունը այս գործողությունները անվանել է «
Երևանի համբույր»՝ համեմատություն անցկացնելով «
Հուդայի համբույրի» հետ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան