Infocom.am-ի փոխանցմամբ, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահանյանի պաշտպան Ա…

Infocom.am-ի փոխանցմամբ, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահանյանի պաշտպան Արման Թամրազյանը դատական նիստի միջնորդել է Պաշտպանության նախարարությունից և Զինվորական քննչական գլխավոր վարչությունից ստանալ և ապացույց ճանաչել մի շարք գաղտնի որոշումներ, դիրեկտիվներ, փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն գործի շրջանակում։
Բացի այդ, նա միջնորդել է ապացույց ճանաչել և քննիչի մոտ առկա ուսումնասիրել մարտական քարտեզը, որը պարունակում է կարևոր տեղեկություններ հակառակորդի և մեր ուժերի հարաբերակցության վերաբերյալ, ուսումնասիրել նաև առաջնագծում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, որոնցով արձանագրված են հակակորդի գրոհները, տեղադիրքը, դատակոչել և հարցաքննել ԱՀ ՊԲ գաղտնի գործավարության պետին։
Վերջինի ցուցմունքով պետք է պարզվեն մի շարք կարեւոր տեղեկություններ ՊԲ-ից և ՀՀ ԳՇ-ից ուղարկված կարգադրությունների մասին, ինչպես նաև այլ ցուցմունքներ, որով հավաստվում է, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ԼՂՀ ԱԱԾ տնօրենը ցեկուցել է հակառակորդի լայնածավալ հարձակման վտանգի մասին։
Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով