ԱԺ ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր  եզրափակի…

ԱԺ ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր  եզրափակիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին:
«44-օրյա պատերազմի զեկույցի կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, ի սկզբանե պիտի լիներ գաղտնի, գնացեք կարդացեք: Գնացեք կարդացեք, թե ինչ ա գրած: Ուզում եք ասել, որ էնտեղ որևէ բան կա…լսե՛ք, ես 2020 թվականից հետո էնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյայի պատերազմի ժամանակի, ամենայն հարգանքով, բայց 6 հատ էդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի, ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայության պատճառով: Չի կարա հավաքի ուղղակի»,-հայտարարել է նա:
Հ.Գ. մի հարցնող լինի, եթե դու ասել ես, ինչ իմաստ ունի զեկույցը զմռսելը։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 3 գրություն է գրել` տվեք ծանոթանամ, ինչի չեք տալիս բա, հանրությանը, զոհվածի ծնողին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով