❌ՔՊ-ում քննարկվել է Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը‼️«Ժողովուրդ» թերթը գրում է. ՔՊ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա, ինչպես սովորաբար,
հստակ պատասխան չի տվել:🔽Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն է սպասվում, և
Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։🔴«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Սիսակ Գաբրիելյանից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը կարճ պատասխանեց, թե
լուրը իրականությանը չի համապատասխանում։🚨Նշենք, որ իշխանության ներսում՝ հատկապես կառավարությունում և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, առկա է դժգոհություն այն հանգամանքից, որ Անդրեասյանի ընկերուհին՝
Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ենթարկվել է պատասխանատվության կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացել է խուսափել որևէ իրավական հետևանքից՝ չնայած նրան, որ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան