Արմեն Գևորգյան. ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար…

Արմեն Գևորգյան. ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր
 «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները։
II. Անվտանգության կուտակման շերտեր
Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը։
Վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական տրամաբանությունը կենտրոնացած է հաղորդակցությունների՝ Արևելքից դեպի Արևմուտք զարգացման վրա։ Օբյեկտիվ հայացքն անմիջապես տեսնում է, որ նման քննարկումը մեզ պարտադրվում է, քանի որ այն ունի բացառապես թյուրքական աշխարհաքաղաքական մոտիվացիա, և նման օրակարգի ի հայտ գալը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում 2018 թվականին նոր էջ բացելուց ի վեր ձախողված քաղաքականության ուղղակի հետևանք է։
Մինչդեռ, ձևավորված ավանդական տնտեսական հարաբերություններն ու կապերը, ինչպես նաև դրանց զարգացման ռազմավարական ներուժը Հայաստանի կայունության և բարեկեցության համար, պետք է առաջնահերթ դարձնեն մեր ջանքերը Հյուսիս-Հարավ ուղղությամբ։ «Կուտակային անվտանգության» դոկտրինի աշխարհաքաղաքական շերտը պետք է կառուցվի ոչ թե բլոկների մերժման, այլ՝ բլոկային անդամակցության գործոնը որպես նվազագույն հենակետ ընդունելու և զուգահեռ՝ նոր բազմակողմ և երկկողմ կապերը որպես լրացուցիչ արժեք օգտագործելու հմտության վրա։
«+1 և ոչ թե -1» սկզբունքը·
Արտաքին քաղաքականությունը և պաշտպանական ռազմավարությունը կառուցված են փոխլրացման, այլ ոչ՝ բացառման տրամաբանության վրա. Հայաստանը չի խզում հին կապերը, այլ աստիճանաբար ավելացնում է նորերը։ Համագործակցության յուրաքանչյուր նոր վեկտոր (Իրան, Հնդկաստան, Չինաստան, BRICS և ԵԱՏՄ երկրներ, ԵՄ) ամրապնդում է անվտանգությունն ու տնտեսական հեռանկարները՝ ոչ թե փոխարինելով, այլ ընդլայնելով եղածները։ Ուստի․
Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է դիտարկել որպես ռազմավարական, և մեզ համար ողջամիտ է հասկանալ և ելնել այն իրողությունից, որ այս իրավիճակը չի փոխվի տեսանելի ապագայում։ Ռուսաստանը կարող է և կձգտի ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ «+1»-ի տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք այս ձգտումներին։ Ռուսաստանն ունի և կարող է մատակարարել նոր զենքեր և սարքավորումներ։ Տարօրինակ կլիներ չօգտվել այս հնարավորություններից։
Իրանի հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է լինի պրագմատիկ, հավասարակշռված և բարեկամական մոտեցումը։
Այս բոլոր հարաբերություններն արհեստականորեն փոփոխելու ծրագրերը, այդ թվում՝ արևմտյան ազդեցության կենտրոններին հաճոյանալու ցանկությամբ, անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Մեր ազգային շահերի հստակ և անկեղծ մեկնաբանությամբ այս հարաբերություններում: Շարունակելի

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով