Թուրքական MKE և իտալական MES S.p.A. ընկերությունները փոխըմբռնման և զինամթերքի համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել։
Ի դեպ, ամիսներ առաջ տեղեկություններ էր շրջանառվել, որ ARCA Defense պաշտպանական ընկերությունը պաշտոնապես ձեռք է բերել իտալական Esplodenti Sabino ընկերությունը՝ Կազալբորդինոյում գտնվող շտաբ-գրասենյակի հետ միասին:
Այս ընկերությունը երկար տարիներ զինամթերք է մատակարարել Իտալիայի պաշտպանության նախարարությանը և ՆԱՏՕ-ին:
Նշվում էր, որ այս ռազմավարական գործարքի շնորհիվ, թուրքական ARCA Defense ընկերությունը զգալի ուժեղացնելու է իր ներկայությունը Եվրոպայում, դրանով իսկ ամրապնդելով Թուրքիայի դիրքերը պաշտպանական արտադրանքի մատակարարման շղթայում:
Նշենք, որ Arca Defense-ը, որի գլխավոր գրասենյակն Անկարայում է, գրասենյակ ունի նաև Միլանում: Այն արտադրում է հրետանային, ականանետային տարբեր տրամաչափի զինամթերք, հրթիռներ՝ թռիչքի հեռահարությունը 20-40 կմ, և այլն:

Թողնել պատասխան