Երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից եւ սահմանազատումից, ես հասկանում եմ, որ բնակչության մեծ մասը չի տեսել եւ չի պատկերացնում, թե որտեղով է իրականում անցնում այսօր ՀՀ սահմանը Ազռբաժանի հետ։ Տեսե՛ք։ Առաջին լուսանկարում ես կանգնած եմ Տավուշով անցնող ՀՀ-Վրաստան մայրուղու վրա Կիրանց գյուղում։ Ճանապարհի եզրին երեւացող մոխրագույն պատը՝ ՀՀ պետական սահմանն է։ Դրա ետեւում՝ Ազռբաժանն է։ Մայրուղուց երկու քայլ հեռավորոպթյան վրա՝ կանաչ խոտածածկն է միակ բաժանարար գիծը։ Մյուս երկու լուսանկարներում՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանն է, ետեւում թռիչքադաշտը եւ դրա անմիջապես կողքին, 10 մետր հեռավորության վրա, փշալարեր, ազռբաժանական սահման, այն էլ բարձունք, որին տնկած է թշնամու դրոշը եւ թաքնված են մրա գնդացիրները։ Սա է այն «խաղաղությունը», «անվտանգությունը», որի մասին անընդմեջ խոսում է Փաշինյանը եւ որում առաջարկիւմնէ մեզ ապրել՝ Հայաստանը ոչնչացնելու, վերաբնակեցնելու, հայալափելու մշտապես քարիզող թշնամու հետ, նրա կրակակետերի տակ։
Ո՞րն է այլընտրանքը, ի՞նչ ենք առաջարկում մենք։ ԵՄ անդամակցություն, ապա ՆԱՏՕ-ի բազաներ, Հայաստանի ինտեգրում Արեւմուտքի անվտանգային հանակարգին, ինչպես արեցին Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան։ Բայց դրա փոխարեն Փաշինյանն արդեն հայտարարել է ՀՀ սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերման մասին։ Ալիեւի պահանջով։ Սա խաղաղություն չէ։ Սա պետական եւ ազգային ինքնասպանություն է, որը պատրաստում է Փսշինյանը եւ որը մենք պարտավոր ենք ու կարող ենք կանխել։

Թողնել պատասխան