Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվ…

🔽Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն
🚨«Հրապարակ» թերթը գրում է. Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։

Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։ Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։

‼️Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել:
☄️Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով