🇬🇧☄️Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին‼️Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ստեֆեն Դաութին:
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ թույլ տալով պատշաճ դատավարության ընթացքը և ապահովելով, որ բոլոր անձինք արդարացիորեն վերաբերվեն օրենքի համաձայն, իսկ դատական գործընթացները մնան թափանցիկ և անաչառ», — նշել է Դաութին:
🚨Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանը և պաշտպանությանը:
❌Հայտարարությունը հնչել է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականության միջև աճող լարվածության ֆոնին, ինչը մտահոգություն է առաջացնում միջազգային գործընկերների շրջանում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան