«Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրությունը նոր չէ, և վերջին 30 տարվա նրանց ծրագրերում հիմնական գիծը եղել է Հարավային Կովկասը ռուսական վերահսկողությունից կտրելը և ամբողջությամբ Արևմտյան հովանու ներքո տեղորոշելը։ Արևմտյան բևեռը այս իշխանություններին բոլոր խախտումների համար ինդուլգենցիա է տալիս, որպեսզի նրանք ի վերջո հասնեն իրենց նպատակին՝ Թուրքիան Ադրբեջանին կապող ցամաքային ուղուն։ Այս ճանապարհը հնարավորություն կտա զինտեխնիկայով, սպառազինություններով և մարդկային ուժով ապահովել այն պահին, երբ սկսվեն բուն գործողությունները Իրանի դեմ։ Իսկ այդ գործողությունների ընթացքում հարվածի տակ է հայտնվելու նաև Ռուսաստանը»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։
«Ժամանակային առումով այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այն բոնուսները, որոնք այս պահին ձևավորել են՝ վարչական ռեսուրսի վրա ունեցած իրենց որոշակի ազդեցությունը դեռ կարող են օգտագործել, իսկ ժամանակի հետ այդ ազդեցությունը նվազելու է»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան