«Բաքվից հնչող յուրաքանչյուր արտահայտությանը պետք է լինի արձագանք։ Ոչ ոք չի ասում…

«Բաքվից հնչող յուրաքանչյուր արտահայտությանը պետք է լինի արձագանք։ Ոչ ոք չի ասում, որ պատասխանեք նույն տոնով՝ «գալու ենք սաղիդ մորթենք», բայց համարժեք պատասխան պետք է տալ: Ինչի՞ համար եք ստանում այդ աշխատավարձը։ Ինչի՞ համար եք կոչվում դիվանագետներ, եթե չեք կարողանում գեներացնել այնպիսի ձևակերպում, որով չեք ներքաշվում այդ դիսկուրսի մեջ։ Ես ընդդիմադիր պատգամավոր եմ, բայց նույնիսկ իմ ձևակերպումների մեջ զգույշ եմ լինում, որ հանկարծ Հայաստանի Հանրապետության համար խնդիրներ չստեղծեմ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

«Ցանկացած հայտարարություն կամ արտահայտություն, որին արձագանք չկա, դառնում է «the new normal»՝ նոր նորմալը։ Եթե 10 տարի առաջ «Արևմտյան Ադրբեջանի» մասին անդադար խոսույթը գոյություն չուներ, և յուրաքանչյուր նման խոսույթի այստեղից պատասխանում էին, ապա հիմա այդ հայտարարությունները դարձել է սովորական։ Իսկ ամենաարտառոց հայտարարություններին տալիս են ինչ–որ կիսատ-պռատ պատասխան։ Սա մեծագույն խնդիր է։ Սա հղի է շատ վատ զարգացումներով, եթե սրա դեմը չառնվի»:

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով