🤑🐷 1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ. «
Հետք»🔴 Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։ Այս մասին գրում է «
Հետք»-ը:
🔴 Կարեն Ղազարյանն Արտաշատ համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին կայացած Արտաշատի ավագանու հերթական ընտրություններին «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակով։ Այս կուսակցությունը հիմնադրվել է Արտաշատի ավագանու ընտրություններից մեկուկես ամիս առաջ և հիմնադիր-նախագահն էլ Կարեն Ղազարյանն է։ 2021-ի ընտրություններին նրա գլխավորած կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել ստանալով ընտրողների ձայների 28%-ը։ Արտաշատ համայնքի ավագանու 2021թ․ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և Արտաշատ համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը։ «Օրենք և արդարություն» կուսակցությունը հիմնադրումից հետո մասնակցել է միայն Արտաշատ համայնքի ավագանու ընտրություններին։
🔴 Ավագանու ընտրություններում հաղթած մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ունի մի քանի ընկերություն, որոնցից մեկը՝ «Գլոբուս շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մասնակցում է Արտաշատ համայնքի գնումներին։ Ղազարյանն այս ընկերության 100% փայատերն է դարձել 2024 թվականի մայիսի 3-ին, և մինչ օրս Արտաշատ համայնքի հայտարարած երեք գնումներում հաղթող է ճանաչվել։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան