Հարգելի՛ վաղարշապատցիներ, սիրելի՛ թիմակիցներ,Վաղարշապատի ավագանու ընտրության արդ…

Հարգելի՛ վաղարշապատցիներ, սիրելի՛ թիմակիցներ,
Վաղարշապատի ավագանու ընտրության արդյունքում «Մայր Հայաստանին» բաժին է հասել 2 մանդատ: Մեր ակնկալածը, բնականաբար, ավելին էր, բայց ամեն դեպքում մենք շատ բարձր ենք գնահատում մեր օգտին տրված ամեն մի քվեն ու շնորհակալ ենք վստահության համար:
Տեղեկացնեմ, որ ես և մեր ցուցակի 2-րդ համար Դավիթ Կարապետյանը (Davit Karapetyan), քննարկելով «Մայր Հայաստան» խմբակցության հետագա գործունեության հարցը և խորհրդակցելով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի, մեր թիմակիցների հետ, եկանք այն եզրակացության, որ առավել նպատակահարմար կլինի, որպեսզի Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ ներգրավվեն մեր թիմակիցներ Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը: Ելնելով դրանից՝ մենք կհրաժարվենք ավագանու մանդատից:
Մկրտչյանին ու Խաչիկյանին ցանկանում ենք արդյունավետ աշխատանք՝ ի շահ Վաղարշապատի և վաղարշապատցու: Մենք ամբողջ թիմով կսատարենք նրանց՝ ավագանու գործունեության ընթացքում:
Գրիշա Հարությունյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով