Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք «Ժողովուրդ»…

⚡️🇦🇲 Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք
📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տիգրան Ավինյանը նոյեմբերի 18-ի Երևանի ավագանու նիստում, իր սիրելի ընդհանրական ոճով խոսելով, կարծես թե սպառնաց վարորդներին։ Նիստի ժամանակ Երևանի քաղաքապետն ասաց. «Մեքենաների սահմանափակումներ ենք անելու. էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու»։
🔴 Թե այդ ում «շորերն են ճղվելու» և ում «մազերն են պռճկվելու», հարցական է, սակայն ազդակը կրկին Երևանը բեռնաթափելուն ուղղված հետին մտքերն են։
🔴 Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծ և պատրաստվում է այն օրակարգ բերել։ Խցանումները քաղաքային իշխանություններին ստիպել են նախագիծ մշակել և արգելել հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք։ Թե այդ ում միտքն է եղել, հարցական է։ Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ նման որոշում չկա։ Դեռ քննարկում են»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով