«Մեր նկատմամբ տարածքային պահանջն ո՞ւմ կողմից է՝ Ռուսաստանի՞, Չինաստանի՞, թե՞ Ադրբեջանի ու Թուրքիայի: Սա ինչ քաղաքականություն է՝ Ադրբեջանին ու Ալիևին չպատասխանել, Էրդողանին չպատասխանել, բայց մնացածի վրա մատ թափ տալ՝ ինչպես Եվրոպական խորհրդարանում, երբ ինչ-որ պատգամավոր օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Իսկ այդ ընթացքում նույն բառապաշարով ամեն օր հայտարարություններ են անում Ադրբեջանից․ դրան չպե՞տք է արձագանքել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է․
«Եթե մենք ունենք որևէ ռեսուրս դիմագրավելու, մեր շահերը պաշտպանելու, ապա դա պետք է արվի մեզ համար սպառնալիք են ստեղծողների նկատմամբ, և դա հստակ է՝ Թուրքիան և Ադրբեջանն են։ Այլ պետություն, որը սպառնալիք է ներկայացնում մեզ համար, ես չեմ տեսնում»։
Պատգամավորը դեմ է այս իրավիճակում ինքնապաշտպանական բնազդը վերացնելուն, թե՝ «եթե մենք Ադրբեջանով ցորեն ենք բերում՝ խաղաղություն ենք բերում, մեզ վրա չեն հարձակվի»։
«Մենք կարո՞ղ ենք ավելի շատ տնտեսական փոխկապակցվածություն ունենալ Ադրբեջանի հետ, քան միմյանց հետ Ռուսաստանը և Ուկրաինան ունեին։ Երկրների միջև առևտուրը երբեք չի կանխել որևէ պատերազմ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան