🔊 «Ինչո՞ւ են Միքայել և Բագրատ սրբազանները ու 17 արդարները համարվում քաղբանտարկյալ։ Պատճառը պարզ է․ այս մեղադրանքով՝ միայն արտահայտած խոսքի հիման վրա մարդուն չեն պահում ամենածանր խափանման միջոցի՝ կալանքի տակ մինչև դատաքննության ավարտը։ Ակնհայտ է, որ գործը կառուցված է հենց նրա խոսքի վրա․ որևէ մարդ այս գործում ներգրավված չկա, ում վրա նա կարող էր ազդել կամ նախաքննության ընթացքը փոխել»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։
«Կան բազմաթիվ այլ խափանման միջոցներ՝ ստորագրություն չհեռանալու մասին, տնային կալանք, վարչական վերահսկողություն։ Ինչո՞ւ է այս ամենը շրջանցվում, և հանրային բարձր հեղինակություն ունեցող մարդու նկատմամբ կիրառվում ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը։ Պատասխանը նույնպես ակնհայտ է․ կալանքը, որպես ամենախիստ խափանման միջոց, վերածվել է ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մեխանիզմի։ Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ բնույթի խոսակցություններ են տեղի ունենում տարբեր միջավայրերում, նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց շրջանակներում։ Ի՞նչ է, հիմա այս բոլոր մարդկանց պետք է բանտարկել տարբեր հոդվածներով ու մեղադրանքներո՞վ։ Ո՛չ։ Եթե դա անում ենք, ապա ինչպե՞ս կարող ենք մեզ համարել իրավական պետություն»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան