Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Իսրայելից Բաքու ժամանած պատվիրակությանը`
երկրի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդի գլխավորությամբ։
Հանդիպմանը Հասանովը գոհունակություն է հայտնել հատկապես ռազմատեխնիկական ոլորտում Իսրայելի հետ համագործակցության մակարդակից։
Կողմերն ընդգծել են փոխադարձ պարբերական այցերի կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման հարցում։
Թողնել պատասխան