Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի 2025թ. նոյեմբերի 28-ի հայտարար…

⚡️⚡️Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի 2025թ. նոյեմբերի 28-ի հայտարարությունը․
◾️Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.
ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,
բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,
գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,
դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով